Գինեսի գիրք

 Աշխարհի ամենափոքրիկ կինը- 18-ամյա հնդկուհի Ջոտի Ամջեն այլևս ամենափոքրիկ կինն է աշխարհում. նա 7 սմ ավելի ցածրահասակ է Գինեսի գրքի նախորդ ռեկորդակրից` 22-ամյա ամերիկուհի Բրիջիթ Ջորդանից: 62,8 սմ հասակ ունեցող Ջոտի Ամջեն տառապում է «ախոնդրոպլասիա» հիվանդությամբ, որը գաճաճության տեսակ է: Համաշխարհային պատմության մեջ ամենացածրահասակ կինը եղել է հոլանդուհի Պոլին Մաստերսն, ում հասակը 61 սմ էր: Թռչող Թղթե ինքնաթիռի նոր ռեկորդը— Ամերիկացի Ջոյի Այուբը թղթե ինքնաթիռի հեռավորության նոր ռեկորդ է սահմանել՝ նետելով այն նախկին ռեկորդից 20 ոտնաչափ ավելի հեռու: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է թղթե ինքնաթիռը սկզբից օդ բարձրանում, այնուհետև կտրուկ վայրէջք է կատարում՝ շեշտակի առաջ թռչելով:

8 հայեր` Գինեսի գրքում-Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում ներկայումս գրանցված են 8 հայերի անուններ: Առաջին գրանցումը կատարվել է 20 տարի առաջ` 1991 թվականին, երբ Ռոբերտ Գալստյանն ատամներով քաշեց «Կրազ» մակնիշի բեռնատարը: Գինեսի գրքի վերջին հայ ներկայացուցիչը Դավիթ Ֆահրադյանն է, ով պտտաձողի վրա 354 պտույտ կատարեց: Ի տարբերություն դրա, Գինեսի օրինակով ստեղծված հայկական ռեկորդների գրանցման մատյանում` «Դյուցազնագրքում» արդեն տեղ են զբաղեցրել 61 անուններ: Ի դեպ, ժամանակն է մեր հայրենակիցներին տեղեկացնելու, որ Գինեսի գրքում գրանցվելիս ռեկորդակիրները որևէ դրամական պարգևի չեն արժանանում: Նաև քիչ չեն լինում դեպքերը, երբ Լոնդոնի կենտրոնական գրասենյակը պարզապես մերժում է գրանցել այս կամ այն ռեկորդը` առանց որրէ մեկնաբանության: Այնպես որ, հերթական խելահեղությանը դիմելուց առաջ վատ չէր լինի մեկ անգամ էլ մտածել` իսկ արժե՞ այդ քայլին գնալ:

Ռեկորդակիր զույգն ամուսնացել   է 100 անգամ-Թենեսսի նահանգում Դեվիդ և Լորեն Բլերների ընտանեկան զույգը համատեղ կյանքի ընթացքում ամուսնացել են 100 անգամ:  Վերջին անգամ դա տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ն Հոնոլուլուում: 58-ամյա Դեվիդը և 60-ամյա Լորենը գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում` որպես «ամենաշատ անգամներ ամուսիններ» դարձաձ զույգ: Նրանք ծանոթացել են 192-ին, իսկ ամուսնացել 1984-ին Կալիֆորնիայում, այնուհետև ամուսնացել ևս 99 անգմա աշխարհի տարբեր քաղաքներում: Զույգը չի պատրաստվում հրաժարվել նոր ամուսնական հանդիսություններից և ծրագրել է նորի ամուսնանալ 2011-ին:

Ավելացնել մեկնաբանություն